Լեռնանցքներում սպասվում է բուք
Հասարակություն
09:15 22/12/2012

Լեռնանցքներում սպասվում է բուք

Դեկտեմբերի 22-ին, 24-ի օրվա երկրորդ կեսին, 25-ին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 23-ին, 24-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 10-15 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կնվազի 2-4, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 3-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 22-ին, 24-ի ցերեկը և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Placeholder
Լեռնանցքներում սպասվում է բուք