Հրանուշ Հակոբյան. Դառնալ Մխիթարյան միաբանության արժանի հետնորդ
Կրթություն, գիտություն
18:41 25/12/2012

Հրանուշ Հակոբյան. Դառնալ Մխիթարյան միաբանության արժանի հետնորդ

 Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր այցելել է Ավանի Մխիթարյան վարժարան: Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր կարգապահությամբ աչքի ընկնող ու մխիթարյաններին բնորոշ բազմակողմանի կրթություն ստացող պատանիները հանդես են եկել ազգային երգ ու պարով, հայրենասիրական երգերով ու ասմունքով: Նրանք ներկայացել են  տարբեր առարկաների իրենց գիտելիքներով ու հմտություններով:

Նախարարը հետաքրքրվել է սաների առօրյայով, նրանց ունեցած հաջողություններով, դասընթացների առանձնահատկություններով:

Տոնակատարության ավարտին շնորհավորելով Մխիթարյան վարժարանի սաների և ուսուցչական կոլեկտիվին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորել է պատանիներին լավ սովորել, ձգտել Մխիթարյան միաբանության բազմագիտակ աբբահայրերի հետնորդները դառնալ, հետք թողնել գիտության տարբեր ասպարեզներում:

ՀՀ սփյուռքի նախարարությունը և World Vision կազմակերպությունը Մխիթարյան վարժարանի սաների համար ամանորյա նվերներ էին նախապատրաստել:

Placeholder
Հրանուշ Հակոբյան. Դառնալ Մխիթարյան միաբանության արժանի հետնորդ