Ձմեռային արձակուրդը` դեկտեմբերի 29-ից հունվարի 13-ը
Կրթություն, գիտություն
18:50 25/12/2012

Ձմեռային արձակուրդը` դեկտեմբերի 29-ից հունվարի 13-ը

 Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից` ձմեռային արձակուրդը հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի 2012թ դեկտեմբերի 29-ից:  Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների  արձակուրդը   կտևի 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին  և երկրորդ  դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ:

Placeholder
Ձմեռային արձակուրդը` դեկտեմբերի 29-ից հունվարի 13-ը