Զավեն Անդրիասյանը և Մհեր Հովհաննիսյանը հետապնդում են առաջատարներին
Սպորտ
12:11 25/12/2012

Զավեն Անդրիասյանը և Մհեր Հովհաննիսյանը հետապնդում են առաջատարներին

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Միխալիկից (Սլովակիա), Գորմալիից (Անգլիա) և միջազգային վարպետ Բուրգից (Հոլանդիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն ունի 2 միավոր:

Placeholder
Զավեն Անդրիասյանը և Մհեր Հովհաննիսյանը հետապնդում են առաջատարներին