ԱԳՆ շենքը կվաճառվի աճուրդով՝ շենքի վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով
Տնտեսություն
13:22 27/12/2012

ԱԳՆ շենքը կվաճառվի աճուրդով՝ շենքի վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով, վաճառել դասական աճուրդի եղանակով, միաժամանակ, նախնական պայմանագիր կնքելով «Տանգո» ընկերության հետ:

Ինչպես նշեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, աճուրդն իրականացվելու է շենքի վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին: Նշենք, որ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները:

Placeholder
ԱԳՆ շենքը կվաճառվի աճուրդով՝ շենքի վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով