Մելաձեն վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ, վերջինս մահացել է
Մշակույթ
13:48 28/12/2012

Մելաձեն վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ, վերջինս մահացել է

Հայտնի կոմպոզիտոր ու երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն նախօրեին Կիևի մերձակայքում վթարի է ենթարկել 1982 թ-ի ծնված կնոջ, որը մահացել է տեղում: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, Մելաձեն նախնական զննմամբ եղել է սթափ վիճակում, սակայն դատախազությունը արյան անալիզը հավելյալ վերցրել է:

Մելաձեն չի փախել և չի հերքել, որ հենց ինքն է եղել ղեկին: Տարվում է նախաքննություն պարզելու` արդյո՞ք կինը ճանապարհն անցել է չնախատեսված վայրում և ինչ է իրականում տեղի ունեցել:
 

Placeholder
Մելաձեն վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ, վերջինս մահացել է