Հայաստանի` հարևանների հետ հարաբերությունները` ստատուս քվոյի շրջանակներում
Քաղաքական
14:53 28/12/2012

Հայաստանի` հարևանների հետ հարաբերությունները` ստատուս քվոյի շրջանակներում

«2012 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ հարաբերությունները մնացին ստատուս քվոյի շրջանակներում»,- այսօրվա ասուլիսում  ամփոփելով անցնող տարին` կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա կարևորեց որոշակի առաջընթացը Եվրամիության հետ հարաբերություններում,  Հայաստանի մասնակցությունը նաև եվրասիական ինտեգրման գործընթացում, հավասարակշրված քաղաքականությունը Իրանի, Վրաստանի հետ և նույնիսկ Սիրիայի հարցում:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, բանախոսը նշեց, որ հայկական բանակի ակտիվ գործողությունների և հզոր ինքնապաշտպանության շնորհիվ «ադրբեջանական վիշապի գլուխը սեղմվել է գետնին և նա չի կարողանում շնչել»:

 Նրա գնահատմամբ, Ադրբեջանը պատերազմական որևէ գործողություն չի ձեռնարկում, քանի որ չի կարող կռվել հայկական զինուժի դեմ:

Լևոն Շիրինյանը նշեց, որ որևէ հեռանկար չի տեսնում նաև հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ Անկարան դրանք կապում է Ղարաբաղյան հիմնահարցի հետ:

Placeholder
Հայաստանի` հարևանների հետ հարաբերությունները` ստատուս քվոյի շրջանակներում