Սոցհարցում. Սերժ Սարգսյանը  կհավաքի ընտրողների ձայների 72 տոկոսը
Քաղաքական
14:36 29/12/2012

Սոցհարցում. Սերժ Սարգսյանը կհավաքի ընտրողների ձայների 72 տոկոսը

«2013թվականի նախագահական ընտրությունները կանցնեն մեկ փուլով, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը  կհավաքի ընտրողների ձայների մինչև 72%-ը»,- ներկայացնելով պարբերաբար իրականացվող սոցհարցումների վերջին արդյունքները, այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ««Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

 Ըստ հարցումների արդյունքների, բանախոսն առանձնացրեց  4 հիմնական թեկնածու`  գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատության» առաջնորդ Հրանտ Բագրատյանին և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: 

«Երկրորդ տեղում 21 %-ով կհայտնվի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լավ վարկանիշ ունի ու կարող է լավ տոկոսով երկրորդ տեղ զբաղեցնել, բայց նրա հաղթելու հավանականությունը ձգտում է զրոյի»,- նշեց նա:

Անդրադառնալով  Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածին, սոցիոլոգը նշեց, որ «այստեղ դեռ մութ հարցեր կան»: « Պարզ չէ, թե ի՞նչ է անելու ծայրահեղ ընդդիմությունը`  նստելու է տա՞նը, թե՞ գնալու է ընտրատեղամաս ու գնալու դեպքում ո՞ւմ է ընտրելու: Իմ կարծիքով, առավել հավանական է, որ այս զանգվածի մեծ մասի ձայները գնան հենց Բագրատյանին»,- նշեց բանախոսը, հավելելով, որ ծայրահեղ ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ չի ընտրի:

Կենտրոնի տնօրենն անկանխատեսելի որակեց նաև Պարույր Հայրիկյանի ընտրազանգվածը` հիշեցնելով, որ նախկինում ԱԻՄ առաջնորդը բավականին լավ ձայներ էր հավաքում: «Կարծում եմ,  չառաջադրվողների ձայներից նրան էլ բաժին կհասնի», - ասաց նա:

Placeholder
Սոցհարցում. Սերժ Սարգսյանը կհավաքի ընտրողների ձայների 72 տոկոսը