Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատվել է 100 անգամ
Տնտեսություն
09:17 29/12/2012

Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատվել է 100 անգամ

Apple  ընկերության գլխավոր տնօրենն այս տարի կստանա ընդամենը  1,4  մլն դոլար աշխատավարձ և   2,8  մլն դոլարի բոնուս: Բի Բի Սի-ն հաշվարկել է, որ դա հարյուր անգամ քիչ է նախորդ տարվա աշխատավարձից: Անցած տարի ընկերության գլխավոր տնօրենը ստացել էր ռեկորդային  378 մլն դոլար աշխատավարձ: Եկամտի մեծ մասը նա ստացել էր պրեմիայի տեսքով, ընդ որում առանց վաճառքի թույլտվության բաժնետոմսերի տեսքով: Ընդամենը 900 հազար դոլարն է եղել տնօրենի աշխատավարձը: Գործակալությունը նշում է, որ նախորդ տնօրեներն ավելի բարձր են ստացել, օրինակ Բոբ Մեսնֆիլդը ստացել է 86 մլն դոլար, իսկ Պիտեր Օպենգեյմերը՝  68.8 մլն: Նշվում է նաև, որ ընթացիկ տարում Apple-ի բաժնետոմսերի արժեքը հասավ առավելագույնի՝ մեկ բաժնետոմսը 644 դոլար, սակայն վերջին ամիսներին այն նվազեց՝ հասնելով 515 դոլարի:


 

Placeholder
Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատվել է 100 անգամ