«Լավագույնների» թվում է նաև ոստիկանապետն ու սփյուռքի նախարարը
Օրվա թեմա
15:21 29/12/2012

«Լավագույնների» թվում է նաև ոստիկանապետն ու սփյուռքի նախարարը

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի ջանքերով ամեն տարի կազմակերպվում է լավագույն հասարակական-քաղաքական գործիչների, քաղ. ծառայողների, լրագրողների և հեռուստաընկերությունների լրատվական և այլ ծրագրերի ընտրություն, նրանց նկատմամբ կիրառվում են մոտիվացիոն բնույթի աշխատանքներ, տրվում են պատվոգրեր և շնորհակալագրեր: 2012 թվականին հարցումներին մասնակցել են նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, կատարվել է արդյունքների ամփոփում:

Ըստ հարցումներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է «Տարվա մարդ», ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` «Հայաստանի Երրորդ Հանրապետության լավագույն ոստիկանապետ», ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` «Տարվա լավագույն հասարակական – քաղաքական գործիչ»:
Մշակույթի ոլորտում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ճանաչվել է «Տարվա լավագույն գրական - մշակութային գործիչ», Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը` «Տարվա լավագույն գրական - հասարակական գործիչ»:
Լավագույն փասաբաններ, իրավաբաններ են ճանաչվել /տրվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության համար/` Արթուր Քարամյանը, Հայկ Եգանյանը, Լուսինե Մինասյանը, Մանուշ Հեպոյանը, Մարտին Շիրինյանը:

«Լավագույնի» տիտղոսին են արժանացել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեռուստատեսային հաղորդումներ, լրատվական, տեղեկատվական - վերլուծական ծրագրեր, լրագրողներ, քաղաքացիական ծառայողներ:

Placeholder
«Լավագույնների» թվում է նաև ոստիկանապետն ու սփյուռքի նախարարը