Բրիջիդ Բարդոն Ֆրանսիայի իշխանություններին սպառնացել է, թե կտեղափոխվի Ռուսաստան
Հասարակություն
19:00 04/01/2013

Բրիջիդ Բարդոն Ֆրանսիայի իշխանություններին սպառնացել է, թե կտեղափոխվի Ռուսաստան

Եթե Ֆրանսիայի իշխանությունները չփրկեն Լիոնի կենդանաբանական այգու երկու փղերին, ապա եռԲրիջիդ Բարդոն սպառնում է, որ կտեղափոխվի Ռուսաստան: Այդ մասին դերասանուհին հունվարի 4-ին գրել է բաց նամակում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Բարդոյի խոսքերով, նա պատրաստ է խնդրել Ռուսաստանի քաղաքացիություն և «փախնել այն երկրից, որը վերածվում է կենդանիների գերեզմանոցի»:

Նամակում խոսվում է այն երկու փղերի մասին, որոնք հիվանդացել են թոքախտով: 2012թ-ի դեկտեմբերի վերջին որոշել են քնեցնել նրանց, որպեսզի կենդանիները չվարակեն մարդկանց: Բարդոն, ինչպես նշում է Le Monde թերթը, Ֆրանսիայի նախագահին նախօրոք խնդրել է փրկել կենդանիներին, սակայն նրա խնդրանքը մնացել է անպատասխան:

2011թ-ին Բրիջիդ Բարդոն շնորհակալական նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, ով այդ ժամանակ ՌԴ վարչապետն էր, այն մասին, որ նա արգելել է Ռուսաստանում որսալ փոկերին: Այդ ժամանակ դերասանուհին Պուտինին անվանել է «իր սրտի նախագահ»:

Նշենք, որ հունվարի 3-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել դերասան Ժերար Դեպարդիեն:

Placeholder
Բրիջիդ Բարդոն Ֆրանսիայի իշխանություններին սպառնացել է, թե կտեղափոխվի Ռուսաստան