Ասե՞լ է, թե՞ ոչ . Ինչո՞ւ են  միայն արդբեջանական ԶԼՄ-ները`այն էլ ուշացումով, փոխանցում «պատրիարք Իլյայի  խոսքերը»
Հասարակություն
16:48 05/01/2013

Ասե՞լ է, թե՞ ոչ . Ինչո՞ւ են միայն արդբեջանական ԶԼՄ-ները`այն էլ ուշացումով, փոխանցում «պատրիարք Իլյայի խոսքերը»

Առավոտից սոցիալական ցանցերն ու համացանցը ողողված են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող մի «տեղեկատվությամբ», թե Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը իբր հայտարարել է՝ «Ինչպես Աբխազիան և Հարավային Օսեթիան հանդիսանում են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել և պատկանելու է Ադրբեջանին»:

Հետաքրքիրն այն է, որ հանդիպումը, ըստ ադրբեջանական  աղբյուրի ( anspress.com), տեղի է ունեցել հինգշաբթի օրը Թբիլիսիում և այս հայտարարությունն էլ, իբրև թե, հենց հինգշաբթի է արվել: Սակայն մինչ օրս ոչ վրացական, ոչ էլ ռուսական ԶԼՄ-ները այս մասին չեն գրում, բացառապես միայն ադրբեջանական լրատվամիջոցներն են տարածում տեղեկատվությունը
:

Ամենայն հավանականությամբ, սա սա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:

Placeholder
Ասե՞լ է, թե՞ ոչ . Ինչո՞ւ են միայն արդբեջանական ԶԼՄ-ները`այն էլ ուշացումով, փոխանցում «պատրիարք Իլյայի խոսքերը»