Յակուտիայում արտակարգ դրություն է. Գայլերն են շատացել
Աշխարհում
11:48 06/01/2013

Յակուտիայում արտակարգ դրություն է. Գայլերն են շատացել

Յակուտիայում գայլերի թվի կտրուկ աճով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարվել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, որոշման հեղինակը երկրի ղեկավարն է՝ Եգոր Բորիսովը: Հունվարի 15-ից սկսած հայտարարվելու է գայլերի դեմ պայքարի եռամսյակ: Դրա համար հատուկ խմբեր են ձևավորվելու: Յուրաքանչյուր սպանված գայլի համար որսորդները  դրամական պարգև են ստանալու: Չափը դեռ հայտնի չէ: Այժմ Յակուտիայում հաշվում են  3,5 հազարից ավելի գայլ: Նախորդ տարվա ընթացքում գայլերին զոհ է դարձել ավելի քան երկու հարյուր ձի և 16 հազար եղնիկ:

 Հիշեցնենք, որ Հայաստանում էլ գայլերի դեմ պայքարն իրականացվում է կառավարության որոշմամբ: Տարեկան կարելի է սպանել 200 գայլ, մեկ սպանված գայլի դիմաց տրվում է 100 հազար դրամ:

Placeholder
Յակուտիայում արտակարգ դրություն է. Գայլերն են շատացել