«Արսենալը» հետաքրքրվում է Կասիլյասի ծառայություններով
Աշխարհում
14:35 08/01/2013

«Արսենալը» հետաքրքրվում է Կասիլյասի ծառայություններով

Ինչպես հաղորդում է «Marca»-ն, լոնդոնյան «Արսենալը» հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով:

Հաղորդվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է իր հիմնական դարպասապահ Վոյցեխ Շչեսնու գործողություններից և մտադիր է հրավիրել Իկեր Կասիլյասին, ումից, իր հերթին, դժգոհ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Տեղեկություններ կան, որ Կասիլյասին «Ռեալում» կարող է փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեան:

Ավելացնենք, որ «Transfermarkt»-ը Կասիլյասի տրանսֆերը գնահատում է 35 մլն եվրո:

Placeholder
«Արսենալը» հետաքրքրվում է Կասիլյասի ծառայություններով