Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը փորձաշրջան կանցնի Դոնեցկի «Մետալուրգում»: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Համբարձումյանը Դոնեցկ կմեկնի այսօր: Հիշեցնենք, որ «Մետալուրգի» կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ևս 2 ֆուտբոլիստներ՝ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, իսկ Արտակ Եդիգարյանը, ով անցած մրցաշրջանն անցկացրեց դոնեցկյան ակումբում, արդեն վերադարձել է «Փյունիկ»:
Placeholder