Ուոլկոտն «Արսենալում» կմնա մինչև 2017 թ.
Աշխարհում
14:30 08/01/2013

Ուոլկոտն «Արսենալում» կմնա մինչև 2017 թ.

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությանը հաջողվել է պայմանավորվել թիմի հարձակվող Թեո Ուոլկոտի հետ` կապված պայմանագրի ժամկետի երկարաձգման հետ:

Ինչպես տեղեկացնում են բրիտանական աղբյուրները, պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի մինչև այս շաբաթվա վերջը: Թեո Ուոլկոտը կստորագրի նոր համաձայնագիր` մինչև 2017 թ. ժամկետով: Ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա. շաբաթական 60 հազար ֆունտ ստեռլինգի փոխարեն այսուհետ նա կստանա 90 հազար: Բացի այդ, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը նաև լավ պարգևավճարներ կստանա:

Placeholder
Ուոլկոտն «Արսենալում» կմնա մինչև 2017 թ.