Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով
Հասարակություն
15:50 08/01/2013

Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի:
Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

Երևանում հունվարի 9-10-ին սպասվում է ձյուն, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով:

Placeholder
Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով