Ա.Աշոտյան. Մարզաբնակ ուսանողները թող չանհանգստանան
Կրթություն, գիտություն
12:10 09/01/2013

Ա.Աշոտյան. Մարզաբնակ ուսանողները թող չանհանգստանան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-յան իր էջում գրառում է թողել` ուղղված մարզաբնակ ուսանողներին.

«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով:

Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան:
Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,- մասնավորապես գրել է ԿԳ նախարարը:
 

Placeholder
Ա.Աշոտյան. Մարզաբնակ ուսանողները թող չանհանգստանան