Նկարիչները` ի օգնություն Երևանի կենդանաբանական այգու.  Հավաքվել է 30 միլիոն դրամ
Մշակույթ
17:07 09/01/2013

Նկարիչները` ի օգնություն Երևանի կենդանաբանական այգու. Հավաքվել է 30 միլիոն դրամ

 Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնարդամի (FPWC) կողմից կազմակերպված բարեգործական երեկոյի ընթացքում վաճառվել են  աճուրդում ներկայացված բոլոր 14 նկարները, հավաքվել է շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նկարիչներ Արա Ասլանյանը, Սարո Գալենցը, Ռոբերտ Էլիբեկյանը, Գագիկ Ղազանչյանը, Մարի Ադամյանը, Արշակ Սարգսյանը, Մարինա Դիլանյանը, Նուռը (Արման Դավթյան), Սարգիս Անտոնյանը, Գաբոն (Գաբրիել Մանուկյան) ընունել էին Երևանի կենդանաբանական այգու տնօրինության նախաձեռնությանը մասնակից լինելու հրավերը. այգուն էին նվիրել իրենց աշխատանքները, որոնք էլ վաճառվել էին 2012 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած աճուրդում: Աճուրդ-վաճառքից ստացված գումարն ուղղվելու է կենդանաբանական այգուն աջակցելուն և առկա խնդիրները մասամբ լուծելուն. ստացված գումարով կենդանաբանական այգում կառուցվելու է բժշկական կենտրոն:

Կազմակերպիչների խոսքերով, աճուրդն անցել է բավականին աշխույժ, լարված մթնոլորտում` ցանկացողների մեծ մասնակցությամբ:

Նախորդող նորություն` Նկարիչները` ի օգնություն Երևանի կենդանաբանական այգու. «Նրանք այգուն են նվիրել իրենց աշխատանքներից` չակնկալելով որևէ հոնորար»

Placeholder
Նկարիչները` ի օգնություն Երևանի կենդանաբանական այգու. Հավաքվել է 30 միլիոն դրամ