Վիլանովան կմեկնի Նյու Յորք
Աշխարհում
14:13 09/01/2013

Վիլանովան կմեկնի Նյու Յորք

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր թիմին չի օգնի «Կորդոբայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում: Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Տիտոն մտադիր է մարզչական շտաբում ևս մեկ մասնագետ ավելացնել, քանի որ հիվանդության պատճառով չի կարողանում բնականոն ռիթմով աշխատել կատալոնյան թիմի հետ: Վիլանովան պատրաստվում է մեկնել Նյու Յորք, որտեղ կենթարկվի բժշկական հետազոտության:

Հիշեցնենք, որ տուրի «Էսպանյոլի» (4:0) հետ Լա լիգայի խաղում Վիլանովան տեղ էր զբաղեցրել պահեստայինների նստարանին:

Placeholder
Վիլանովան կմեկնի Նյու Յորք