Առատ ձյունը չի խաթարել օդանավակայանի բնականոն աշխատանքը
Հասարակություն
11:10 09/01/2013

Առատ ձյունը չի խաթարել օդանավակայանի բնականոն աշխատանքը

Տեղացող առատ ձյունը չի խաթարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ եղանակի պատճառով որևէ թռիչքք կամ վայրէջք չեղյալ չի համարվել, չի հետաձգվել:

«Առատ ձյունն  անընդհատ մաքրվում է, և չվերթներն իրականացվում են»,-ասաց Գ. Աբրահամյանը:

Նշենք, որ եղանակի պատճառով խաթարվել է ցամաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը: Ձյան, բքի ու ցածր տեսանելիության պատճառով մի շարք ճանապարհներ փակ են: Հայպետհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, առաջիկա երկու օրերին տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կնվազի:

 

Placeholder
Առատ ձյունը չի խաթարել օդանավակայանի բնականոն աշխատանքը