Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունվարից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխաների ծնունդի դեպքում ընտանիքին կտրվի 430 հազար դրամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելո 2013 թ.-ի ՀՀպետական բյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները:
Այսպիսով, ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը նախատեսվում է սահմանել 30, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ:
30,01-35 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն առաջարկվում է սահմանել 5 հազար 500 դրամ, 18 տարին չլրացած չորս և ավելի անդամ ունեցող բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 հազար դրամ, բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 հազար դրամ, բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 հազար դրամ:
35,01-39 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը նախատեսվում է սահմանել 6 հազար դրամ, բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 հազար դրամ, բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 հազար 500 դրամ, բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ:
39,01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը առաջարկվում է սահմանել 6500 դրամ, բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 հազար 500 դրամ, բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 հազար դրամ, բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8 հազար դրամ:
Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն` 50 հազար դրամի չափով, երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամի, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամի չափով: Ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքին հրատապ օգնության չափը նախատեսված է 16 հազար դրամ:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը նախատեսված է սահմանել 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը նախատեսվում է սահմանել 18 հազար դրամ:
Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը կսահմանվի 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամ, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ: