Ռամոսը կարող է որակազրկվել 5 խաղով
Աշխարհում
15:33 10/01/2013

Ռամոսը կարող է որակազրկվել 5 խաղով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Սելտայի» (4:0) հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպման 72-րդ րոպեին ստանալով 2-րդ դեղին քարտը` հեռացվեց խաղադաշտից: Հանդիպման գլխավոր մարզիչն իր արձանագրության մեջ նշել է, որ խաղադաշտը լքելիս Ռամոսը վիրավորել է իրեն և այն էլ` ոչ մեկ անգամ:

Նման դեպքերում ֆուտբոլիստը որակազրկվում է 4 խաղով` գումարած 2 դեղին քարտի պատճառով ավտոմատ որակազրկումը: Այսինքն` Սերխիոն կարող է բաց թողնել իր թիմի հաջորդ 5 հանդիպումները:

Placeholder
Ռամոսը կարող է որակազրկվել 5 խաղով