«Շիրակն» առաջադիմել է
Սպորտ
14:32 10/01/2013

«Շիրակն» առաջադիմել է

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հունվարի 10-ին հրապարակել է աշխարհի 400 ուժեղագույն ակումբների դասակարգման աղյուսակը:

Հայաստանի 2012 թ. գավաթակիր և բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» կրկին առաջադիմել է:

Այժմ «Շիրակը» 81 միավորով զբաղեցնում է 247-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Placeholder
«Շիրակն» առաջադիմել է