Ադրբեջանցիները հարձակման են ենթարկել www.armmonuments.am կայքը
Տնտեսություն
20:19 11/01/2013

Ադրբեջանցիները հարձակման են ենթարկել www.armmonuments.am կայքը

 Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը ( www.armmonuments.am), քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և լույս սփռում իրականության վրա: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Հաղորդագրությունում նաև ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել մի քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, որի վառ վկայությունն է Ջուղան:

Համացանցում տեղադրված մի շարք կայքեր, որոնք ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը հակասում են իրենց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների:

Placeholder
Ադրբեջանցիները հարձակման են ենթարկել www.armmonuments.am կայքը