«Բավարիան» տուգանվել է
Աշխարհում
13:56 11/01/2013

«Բավարիան» տուգանվել է

Գերմանիայի ֆուտբոլային միությունը 15 հազար եվրոյով տուգանել է «Բավարիային», որի մասնակցությամբ որոշ հանդիպումներում տեղի են ունեցել անցանկալի միջադեպեր: 

Մասնավորապես` արձանագրության մեջ գրված է, որ մյունխենյան թիմի երկրպագուներն իրենց վատ են դրսևորել «Ֆորտունայի» և «Նյուրնբերգի» հետ առաջնության խաղերում:

Բացի այդ, նշվում է, որ «Բավարիան» չի կատարում կարգապահական մի շարք կանոններ: Թիմի վերջին հանդիպումների ժամանակ մարզադաշտում չեն աշխատել համապատասխան թվով կարգադրիչներ, ինչի հետևանքով Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում ոչ ոք չի խոչընդոտել «Բավարիայի» երկրպագուի` խաղադաշտ դուրս գալու փորձը:

Հավելենք, որ գերմանական թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ համաձայն է ֆուտբոլային միության կայացրած որոշման հետ:

Placeholder
«Բավարիան» տուգանվել է