«Դեպորտիվոն» շուտով սնանկ կճանաչվի
Աշխարհում
14:07 11/01/2013

«Դեպորտիվոն» շուտով սնանկ կճանաչվի

Երբեմնի հզոր «Դեպորտիվոն», որը նախորդ տարիներին մշտապես պայքարում էր մրցանակային տեղեր գրավելու համար, շուտով սնանկ կճանաչվի: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: 

«Դեպորտիվոյի» ղեկավարությունը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Լա Կորունիայի դատարան, որպեսզի սկսվի դատական գործընթացը, որից հետո ակումբը սնանկ կճանաչվի:

Իսպանական ակումբը նման որոշում է կայացրել հսկայական պարտքերի պատճառով: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` պարտքի չափը 90 մլն եվրո է:

Placeholder
«Դեպորտիվոն» շուտով սնանկ կճանաչվի