Նեյմար. «Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ»
Աշխարհում
13:08 11/01/2013

Նեյմար. «Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ»

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ՖԻՖԱ-ի կողմից «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին շնորհելու, ինչպես նաև իր պլանների մասին` կապված ապագայի հետ:

«Այժմ ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ: Նա անցած տարվա նվաճումների համար լիովին արժանի էր «Ոսկե գնդակին»: Ես ոչ մի նախնական համաձայնության չեմ հանգել «Բարսելոնի» կամ որևէ այլ ակումբի հետ: Իմ նպատակն է օգնել «Սանթոսին» և Բրազիլիայի հավաքականին: Երբ հեռանալու ժամանակը գա, ես անպայման բոլորին կզգուշացնեմ այդ մասին: Բայց այն դեռ չի եկել: Եվ ապագա ակումբի հարցում նախապատվություն չունեմ: Աշխարհում լավ թիմերը շատ են»,- Նեյմարի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

Placeholder
Նեյմար. «Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ»