«Արմավիա»-ի Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ երեխա է ծնվել
Օրվա թեմա
14:26 12/01/2013

«Արմավիա»-ի Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ երեխա է ծնվել

«Արմավիա» ավիաընկերության առավոտվա՝ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ Արմավիրի բնակիչը երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:

Նա նշեց, որ ուղևորուհին իրեն վատ է զգացել, սակայն բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանի ցուցաբերած պրոֆեսիոնալ օգնության շնորհիվ ծնունդը նորմալ է անցել` աղջիկ են ունեցել: Վերջինիս որոշել են անվանել բորտուղեկցորդուհու պատվին` Հասմիկ:

Նանա Ավետիսովայից հետաքրքրվեցինք` աշխարհում ընդունված ավանդույթ կա, որ ինքնաթիռում ծնված երեխաները ողջ կյանքում կարող են անվճար ճամփորդել ավիաընկերության ինքնաթիռներով: Սակայն մամլո խոսնակը նշեց, որ դրան դեռ չենք հասել և այս պահին կարող են խոսել միայն բարի լուրի մասին:

 

Placeholder
«Արմավիա»-ի Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ երեխա է ծնվել