Ա.Աշոտյանը խոստանում է, որ քննական առաջադրանքերի մեջ անորակ ու սխալ թեստեր չեն լինելու
Կրթություն, գիտություն
16:27 12/01/2013

Ա.Աշոտյանը խոստանում է, որ քննական առաջադրանքերի մեջ անորակ ու սխալ թեստեր չեն լինելու

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-յան իր էջում հիշեցնում է, որ անցյալ տարվանից ԿԳՆ-ի առաջարկությամբ ընդունելության քննությունները կազմակերպվում են շտեմարանային եղանակով, ինչը թույլ է տվել կտրուկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, քննությունները դարձնել առավել կանխատեսելի, խուսափել քննաթերթիկներում ընդգրկվող թեստերում վրիպակներից և անորակությունից: Եվ այս տարվանից գրեթե բոլոր քննական առարկաների համար հրատարակվել են շտեմարաններ:

Ա.Աշոտյանը հիշեցնում է նաև, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը` ԳԹԿ-ն, որն էլ իրականացնում է շտեմարանների կազմումն ու հրատարակումը անկախ կազմակերպություն է և ՀՀ ԿԳՆ-ի գերատեսչական ենթակայության ներքո չի գտնվում: Այնպես որ.

«Շտեմարաններում հայտանբերված հնարավոր վրիպակների և սխալների համար առաջարկում եմ դիմել ԳԹԿ»,- facebook-ի միջոցով հորդորել է Ա.Աշոտյանն ու նաև խոստացել, որ քննական առաջադրանքերի մեջ անորակ ու սխալ թեստեր չեն լինելու:
 

Placeholder
Ա.Աշոտյանը խոստանում է, որ քննական առաջադրանքերի մեջ անորակ ու սխալ թեստեր չեն լինելու