Արտակ Դաշյանը հեռացավ «Բանանցից»
Սպորտ
13:21 12/01/2013

Արտակ Դաշյանը հեռացավ «Բանանցից»

«Բանանց» ակումբի ղեկավարությունն ու թիմի կիսապաշտպան Արտակ Դաշյանը երեկ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Դաշյանն ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և կարող է հանդես գալ ցանկացած ակումբում:

Հիշեցնենք, որ բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածում Արտակ Դաշյանը «Բանանցի» կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ:

Placeholder
Արտակ Դաշյանը հեռացավ «Բանանցից»