Մոուրինյոն ոտքով հարվածել է մարդուն ու նրանից խլել հեռախոսը
Աշխարհում
13:43 12/01/2013

Մոուրինյոն ոտքով հարվածել է մարդուն ու նրանից խլել հեռախոսը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հայտնվել է սկանդալի մեջ: Այս մասին հայտնում է lne.es-ը: Այս անգամ պորտուգալացի մասնագետը չի կարողացել զսպել իր զգացումները Մադրիդի առևտրային կենտրոններից մեկում: Աշխատակիցներից մեկը պատմել է այդ մասին:

«Ես չեմ խոսի Մոուրինյոյի պրոֆեսիոնալ որակների մասին: Նա եկել էր մեր կոմերցիոն կենտրոն, որտեղ ես աշխատում եմ: Այցելուներից մեկն իր բջջային հեռախոսով լուսանկարեց նրան: Ի պատասխան դրա, Մոուրինյոն ոտքով հարվածեց նրան և խլեց հեռախոսը,- նշել է ականատեսը:- Դրանից հետո Ժոզեն փորձեց խույս տալ բացատրությունից, բայց նրան բռնեցին և հայտարարություն ներկայացրեցին համապատասխան մարմիններին»:

Placeholder
Մոուրինյոն ոտքով հարվածել է մարդուն ու նրանից խլել հեռախոսը