Գվարդիոլան ընտրել է Մանչեսթերը
Աշխարհում
13:36 14/01/2013

Գվարդիոլան ընտրել է Մանչեսթերը

«Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծես թե կողմնորոշվել է իր ապագայի հարցում: Ամեն դեպքում, այդպես են փաստում անգլիական և իսպանական մի շարք հայտնի աղբյուրներ:

Հունվարի սկզբին Պեպը խոսակցությունների մի նոր առիթ ստեղծեց, երբ հայտարարեց, որ ամռանը կվերսկսի մարզչական կարիերան: Սկսվեցին գուշակությունները, թե որ թիմը կմարզի մասնագետը: Հնարավոր թեկնածուների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բավարիան», «Միլանն» ու անգամ «Ռոման», սակայն, ինչպես երևում է, նրանց բոլորին շրջանցել հաջողվել է «Մանչեսթեր Սիթիին»:

Հենց նման տեղեկություն է տարածել բրիտանական հայտնի «The Sun» պարբերականը` ամռանը Գվարդիոլայի մանչեսթերյան թիմը գլխավորելը համարելով 100 տոկոսանոց իրողություն: Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն, Պեպը կդառնա Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը` ստանալով տարեկան 10 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ:

Placeholder
Գվարդիոլան ընտրել է Մանչեսթերը