Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստ է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը հանդես գալ «Արքայական ակումբում»: Հիշեցնենք, որ պորտուգալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թ.-ը:
«Ուզում եմ մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը հանդես գալ «Ռեալում», իսկ թե ինչ կլինի հետո, չգիտեմ:
Ազատ ժամանակ ինձ դուր է գալիս անել այն, ինչը չես կարող անել աշխատանքի ժամանակ: Ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս անդամների հետ, ճանապարհորդել, դիտել բասկետբոլային հանդիպումներ, թենիս, դաստիարակել որդուս: Իսկ ֆուտբոլը թող մնա մարզադաշտի սահմանների ներսում: Պարզապես ուզում եմ սովորական մարդ լինել»,- հայտարարել է Ռոնալդուն: