6,390,720 կարճ հաղորդագրություն և 38,851,979 զանգ ՎիվաՍել-ՄՏՍ-ում` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի մեկը
Տնտեսություն
17:57 14/01/2013

6,390,720 կարճ հաղորդագրություն և 38,851,979 զանգ ՎիվաՍել-ՄՏՍ-ում` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի մեկը

 Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին և 2013-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունը:

Այսպիսով, Ամանորի նախաշեմին` 2012թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,617,584, իսկ 2013 թ. հունվարի 1-ին` 2,773,136 կարճ հաղորդագրություն:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,962,779, իսկ 2013-ի հունվարի 1-ին ևս 19,889,200 զանգ:

Ընդհանուր առմամբ` 2012 թվականի դեկտեմբերի 31-ին և 2013թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6,390,720 կարճ հաղորդագրություն և 38,851,979 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է մոտ 4 տոկոսով:

Placeholder
6,390,720 կարճ հաղորդագրություն և 38,851,979 զանգ ՎիվաՍել-ՄՏՍ-ում` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի մեկը