Պայթյուն` Հալեպի համալսարանում. կա 15 զոհ
Քաղաքական
17:54 15/01/2013

Պայթյուն` Հալեպի համալսարանում. կա 15 զոհ

 Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպի համալսարանի շենքում պայթյուն է որոտացել: Սիրիայի պաշտոնական SANA հեռուստատեսությունը հայտնում է, որ ահաբեկչական գործողությունն իրականացվել է քննաշրջանի առաջին օրը: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդ հաստատել է պայթյունի փաստը, սակայն ներկայացուցիչները հայտարարել են, որ պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: Խորհրդի ներկայացուցչի խոսքով, պայթյունը որոտացել է համալսարանի հանրակացարանների և ճարտարապետության ֆակուլտետի շենքի արանքում:

Placeholder
Պայթյուն` Հալեպի համալսարանում. կա 15 զոհ