Սիլվիո Բեռլուսկոնի. «Միլանը» ճանապարհի սկզբում է»
Իրավունք
15:06 15/01/2013

Սիլվիո Բեռլուսկոնի. «Միլանը» ճանապարհի սկզբում է»

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ներկա պահին թիմը գտնվում է ձևավորման սկզբնական փուլում, ուստի արդյունքները պետք է ըմբռնումով ընդունել:

Իտալիայի 2011-2012 թթ. առաջնության ավարտից հետո «Միլանի» կազմում արմատական փոփոխություններ են կատարվել. թիմից հեռացել են նրա կորիզը կազմող ֆուտբոլիստները` Ֆիլիպո Ինձագին, Ջեննարո Գատուզոն, Ալեսանդրո Նեստան, Ջանլուկա Ձամբրոտտան, Մարկ վան Բոմմելը, Մասիմո Օդդոն, Կլարենս Զեեդորֆը, բացի այդ, վաճառվել են Զլատան Իբրահիմովիչի ու Տիագո Սիլվայի տրանսֆերները: Իսկ ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ տրանսֆերային նոր քաղաքականությունը միտված կլինի կազմի երիտասարդացմանը:

«Միլանը» երիտասարդացման փուլում է, մենք առայժմ այդ ճանապարհի սկզբում ենք, ուստի չարժե մեզ խիստ դատել արդյունքների պատճառով: Այժմ թիմի կազմում մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր նոր են ձևավորում այն թիմը, որը կհամապատասխանի «Միլանի» բնավորությանն ու ոգուն»,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Placeholder
Սիլվիո Բեռլուսկոնի. «Միլանը» ճանապարհի սկզբում է»