Դավիդ Սիլվա. «Մենք չպետք է պարտվենք»
Աշխարհում
15:07 15/01/2013

Դավիդ Սիլվա. «Մենք չպետք է պարտվենք»

Իսպանացի ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան վստահ է, որ հերթական պարտությունը «Մանչեսթեր Սիթիին» կզրկի չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից:

«Եթե մենք պարտվենք, «Մանչեսթեր Յունայթեդից» հետ կմնանք 10 միավորով, և մեզ համար դժվար կլինի հետապնդել նրան: Սակայն եթե շարունակենք պայքարել, հույս կա, որ մրցակիցը կզիջի: Պետք է ճնշում գործադրենք «Մանչեսթեր Յունայթեդի» վրա:

Եվ ոչ մի դեպքում չպետք է պարտվենք: Այդ մասին անհրաժեշտ է մտածել, իսկ առաջնությունը դեռ կորսված չէ:

Այն, որ դուրս ենք մնացել Չեմպիոնների լիգայից, մեզ համար կարող է առավելություն լինել: «Մանչեսթեր Յունայթեդն» առջևում վճռորոշ խաղ ունի «Ռեալի» հետ, իսկ մենք պետք է մտածենք միան Պրեմիեր լիգայում ելույթների մասին»,- հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպանը:

Placeholder
Դավիդ Սիլվա. «Մենք չպետք է պարտվենք»