Մեսսին «Ոսկե գնդակը» կներկայացնի երկրպագուներին
Աշխարհում
18:02 15/01/2013

Մեսսին «Ոսկե գնդակը» կներկայացնի երկրպագուներին

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնի» պաշտոնական կայքը, թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի 4-րդ «Ոսկե գնդակի» շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը: 2012 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր մրցանակը կներկայացնի կատալոնյան թիմի երկրպագուներին: 

Միջոցառումը տեղի կունենա «Մալագայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ այդ խաղը կկայանա հունվարի 16-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում:

Placeholder
Մեսսին «Ոսկե գնդակը» կներկայացնի երկրպագուներին