ՃՈ տուգանքը կարելի է վճարել բջջային հեռախոսից
ՏՀՏ-ն Հայաստանում
11:32 15/01/2013

ՃՈ տուգանքը կարելի է վճարել բջջային հեռախոսից

Առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է ծառայություն, որը հնարավորություն է տալիս ճանապարհային ոստիկանության տուգանքները վճարել անմիջապես բջջային հեռախոսից՝ խնայելով զգալի ժամանակ և նյարդեր: Այս մասին տեղեկացնում են «Իդրամ» ՍՊ-ի մամուլի բաժնից:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «iOS» և «Android», հետագայում նաև «Windows» օպերացիոն համակարգ ունեցող սմարթֆոնում ներբեռնել «Իդրամ բջջային դրամապանակ»-ը և գրանցվել: Վճարումը կատարվում է շատ արագ և հեշտ, անհրաժեշտ է ընդամենը հետևել հրահանգներին: Ծառայությունը նախատեսված է այն վարորդների համար, ովքեր արժևորում են իրենց ժամանակը և գերադասում են նման հարցեր լուծել ժամանակակից և արագ տարբերակով:

«Իդրամ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Իդրամ» վճարային համակարգի օպերատորը, որը գործում է 2004 թվականից: Ընկերության գործունեության նպատակն է ինտերնետ միջավայրում զարգացնել դրամական փոխանցումների և այլ վճարումների իրականացման հնարավորությունները:

Placeholder
ՃՈ տուգանքը կարելի է վճարել բջջային հեռախոսից