Տևեսն ուզում է վերադառնալ «Բոկա Խունիորս»
Աշխարհում
13:20 15/01/2013

Տևեսն ուզում է վերադառնալ «Բոկա Խունիորս»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը հույս ունի, որ երբևէ կվերադառնա իր հարազատ թիմ:

«Բոկա Խունիորս» վերադառնալու ցանկություն ես միշտ եմ ունեցել: Ավելին` գիտեմ, որ հիմա թիմը մարզում է Կառլոս Բյանկին: Կցանկանայի կրկին հագնել իմ սիրելի թիմի մարզաշապիկը»,- Տևեսի խոսքերը մեջբերել է ESPN-ը:

Նա խոսել է նաև Արգենտինայի հավաքականի մասին, որտեղ արդեն վաղուց հիմնական կատարող չի համարվում:

«Այժմ Արգենտինայի ազգային հավաքականում կան հարձակվողները, ովքեր գերազանցում են ինձ»,- ավելացրել է Տևեսը:

Placeholder
Տևեսն ուզում է վերադառնալ «Բոկա Խունիորս»