Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեդ Հասանի սպանությունը՝ Թվիթերի համաշխարհային թրենդներում. լրատվամիջոցները գրում են հնարավոր պատվիրատուների մասին
Քրեական աշխարհի հեղինակություններից Դեդ Հասանի սպանությունը ընդգրկվել է Թվիթեր միկրոբլոգների ցանցի ամենաշատ քննարկված թեմաների մեջ: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, վկայում են սոցիալական կայքում զետեղված Թվիթեր համաշխարհային թրենդների շարքը: Նշենք, դրանք այն թեմաներն են, որոնց մասին ժամում ամենաքիչը 10-20 հազար հաղորդագրություն է տարածվում:
Հիշեցնենք, այսօր Մոսկվայում տեղի ունեցած հարձակման հետևանքով ստացված վնասվածքներից մահացել էր ռուսական քրեական աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից, ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցված:
Ուսոյանին գնդակահարել են Պովարսկայա 33 հասցեում գտնվող շինության տանիքից` Դրագունով տեսակի դիպուկահարից: Իրավապահ մարմիններն արդեն առգրավել են զենքը: Հայտնաբերված մի քանի պարկուճները վկայում են տեղի ունեցած կրակահերթի մասին: Ավելի վաղ նշվել էր, թե կրակի հետևանքով նաև անցորդ կին է տուժել: Հարձակումն իրականացվել է այն պահին, երբ Դեդ Հասանը դուրս է եկել ռեստորանից: «Lifenews» կայքը տեղեկացնում է, թե «օերնքով գողը» մահացել է գլխին արձակած դիմահար կրակոցից:
«Լենտա.ռու»-ն նշում է, թե ներկայումս, հիվանդանոցը, ուր տեղափոխել են Ուսոյանի դին, վերցված է ոստիկանական ուժեղ խիստ հսկողության տակ:
Միաժամանակ, լրատվամիջոցներում շրջառանվում են անուններ, որոնք, հնարավոր է, լինեն սպանության պատվիրատուները: Դրանց թվում է ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Լենքորանսկին:
«Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը, մասնավորապես, վկայակոչում է Դեդ Հասանի և վերջինիս միջև առկա լուրջ տարաձայոնւթյունները: Նշվում է, թե 2012 թ-ին հավաքներից մեկի ժամանակ Դեդ Հասանը զրկել էր Ռովշան Լենքորանսկուն «օրենքով գող» կարգավիճակից, ինչն էլ բերել էր քրեական աշխարհի երկու այդ ազդեցիկ ներկայացուցիչների հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:
Այլ վարկածների համաձայն, Դեդ Հասանի սպանության պատվիրատուն, հնարավոր է, նրա հնարավոր հետնորդ համարվող Շակրոն լինի, ում ԱՄՆ պետքարտուղարությունը վերջերս ներառել էր իր երկիր մուտք գործող իրավունք չունեցող անձանց սև ցուցակում:
Փորձագետների գնահատմամբ, այնուհանդերձ, Դեդ Հասանի սպանության ամենահավանական պատճառը քրեական աշխարհում ազդեցությունների ոլորտների վերաբաժանման հանգամանքն է: