Սերժ Սարգսյանն այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
Կրթություն, գիտություն
18:51 16/01/2013

Սերժ Սարգսյանն այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից փոխանցում են, որ Սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը:

Համալիրն ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգենյան ալիքի երկարության լայն տիրույթում հզոր, յուրօրինակ լուսային հոսքի մոտ 40 կայանի հնարավորություն կունենա: Այն հնարավորություն կտա ուսումնասիրել ցանկացած տեսակի նյութի կառուցվածք՝ բջջից մինչև ատոմային մակարդակը, այսինքն` ժամանակակից գիտական հետազոտություններ կատարել հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների ողջ տիրույթում` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի և միկրոարտադրության բնագավառներում:
 

Placeholder
Սերժ Սարգսյանն այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ