Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է սիրիահայերի  վերադարձը հայրենիք անխոչընդոտ կազմակերպելու պահանջին
Քաղաքական
16:26 16/01/2013

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է սիրիահայերի վերադարձը հայրենիք անխոչընդոտ կազմակերպելու պահանջին

 Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում իր դիրքորոշումն է հայտնել վերջերս ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքում մեկնարկած ստրոգրահավաքին՝ հայ-թուրքական սահմանը բացելու և սիրիահայերի անխոչընդոտ վերադարձը հայրենիք կազմակերպելու պահանջով:

Հաղորդագրության համաձայն` Սիրիայում տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելիս Թուրքիան երբեք տարբերակումներ չի դրել` կրոնական, էթնիկ, կամ ազգային պատկանելությունից ելնելով: Որպես դրա ապացույց` հիշատակվում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետը, որի ժամանակ «Թուրքիան առաջիններից է եղել օգնության ձեռք մեկնող երկրների շարքում»:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Սիրիայում առկա հակամարտության պատճառով իրենց հայրենիքը ստիպված լքած 150 հազար փախստականների մեջ քիչ չեն եղել այն հայերը, ովքեր հենց Թուրքիայի տարածքով են անցել Հայաստան:
Վերջում նշվում է, որ Թուրքիան ինքնուրույն է որոշելու այս կամ այն տուժած անձանց ցուցաբերվելիք մարդասիրական օգնության կարգը, շրջանակն ու ձևաչափը:

Նախորդիվ` Ստորագրահավաք սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման համար. անհրաժեշտ է 25 հազար ստորագրություն

 

Placeholder
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է սիրիահայերի վերադարձը հայրենիք անխոչընդոտ կազմակերպելու պահանջին