ՈՒԵՖԱ-ի տարվա հավաքականը
Աշխարհում
19:13 16/01/2013

ՈՒԵՖԱ-ի տարվա հավաքականը

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2012 թ. հավաքականը, որում տեղ են գրավել «Ռեալի» և «Բարսելոնի» միանգամից 8 ֆուտբոլիստներ: Շատերն այս յուրօրինակ հավաքականը միանգամից որակել են ընտրանի` իսպանական ոճում: Ըստ uefa.com-ի` 2012-ի լավագույն ընտրանին ունի այսպիսի տեսք:

Դարպասապահ` Իկեր Կասիլյաս («Ռեալ», Իսպանիա):
Պաշտպաններ` Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Հերարդ Պիկե («Բարսելոն», Իսպանիա), Տիագու Սիլվա («Միլան»/ՊՍԺ, Բրազիլիա), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա):
Կիսապաշտպաններ` Անդրես Ինյեստա («Բարսելոն», Իսպանիա), Խավի («Բարսելոն», Իսպանիա), Անդրեա Պիրլո («Յուվենթուս», Իտալիա), Մեսուտ Օզիլ («Ռեալ», Գերմանիա):
Հարձակվողներ` Լիոնել Մեսսի («Բարսելոն», Արգենտինա), Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա):

Placeholder
ՈՒԵՖԱ-ի տարվա հավաքականը