Ռոբոտաշինության նոր խմբակներ Հայաստանի դպրոցներում
Տնտեսություն
15:21 17/01/2013

Ռոբոտաշինության նոր խմբակներ Հայաստանի դպրոցներում

 Այս տարի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է մոտ հիսուն դպրոցներում հիմնել ռոբոտաշինության խմբակներ` շարունակելով անցած տարվա ծրագիրը, որի շրջանակներում արդեն յոթ դպրոցներում գործում են նմանատիպ խմբակներ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և նշեց, որ դպրոցական ռոբոտաշինության զարգացման գաղափարը սկսում է 2008 թվականից։

«Ռոբոտաշինության խմբակներում ներգրավված երեխաներն անցյալ տարի բավականին լուրջ արդյունքներ արձանագրեցին։ Դրանցում երեխաները սկսեցին շատ արագ զարգանալ: Փաստորեն ռոբոտաշինությունը դարձավ կրթական համակարգն առաջ տանելու մի նոր տարբերակ»,- ասաց Կարեն Վարդանյանը:

ԻՏՁՄ գործադր տնօրենի փոխանցմամբ, այս տարի ևս հիսուն դպրոցներում կներդրվի այս պիլոտային ծրագիրը և կփորձարկվեն համապատասխան ենթակառուցվածքները։

«Հույս ունեմ որ ծրագիրը հաջողությամբ կավարտենք և առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավորություն կունենանք կիրառել նաև Հայաստանի բոլոր դպրոցներում` շախմատի օրինակով՝ տեղծելով ռոբոտաշինոթյան խմբակներ։ Դա կլուծի մի քանի խնդիր։ Նախ տեխնոլոգիական ոլորտը կապակենտրոնացվի Հայաստանի շրջաններում և հնարավորություն կտա մեզ Հայաստանում հիմնել տեխնոլոգիական ընկերություններ։ Սա նաև լուրջ խթան է երեխաների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով»,- Panorama.am-ին հաղորդեց Կարեն Վարդանյանը:

Placeholder
Ռոբոտաշինության նոր խմբակներ Հայաստանի դպրոցներում