«Եվրատեսիլ-2013». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 16-ին
Մշակույթ
19:41 17/01/2013

«Եվրատեսիլ-2013». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 16-ին

«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու երկրորդ կիսազրափակչում` մայիսի 16-ին: Այսօր կայացել է վիճակահանություն, որի ընթացքում էլ պարզվել է, թե մասնակից որ երկիրը առաջին, թե երկրորդ  կիսաեզրափակչում է ելույթ ունենալու: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում է 39 պետություն: Առաջին կիսաեզրափակչում (մայիսի 14) ելույթ է ունենալու է 16 երկիր, երկրորդում` 17: Իսկ մեծ հնգյակի երկրները (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան, մրցույթի կանոնների համաձայն, ելույթ կունենաn միայն եզրափակչի օրը` մայիսի 18-ին:

Եվ այսպես` առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունենալու` Դանիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Սլովենիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Սերբիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Կիպրոսի, Մոնտենեգրոյի, Բելգիայի, Մոլդովայի ներկայացուցիչները:


Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ են ունենալու` Լատվիայի, Ադրբեջանի, Մալթայի, Իսլանդիայի, Սան-Մարինոյի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Հունաստանի, Հայաստանի, Ռումինիայի ներկայացուցիչներ:


Նշենք, որ դեռևս պարզ չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի ներկայացուցիչը և երգը կընտրվեն ներքին ընտրությամբ:

Տեղեկացնենք, որ մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ-2013 մրցույթի լոգոտիպը թիթեռն է, կարգախոսը` «Մենք միասնական ենք» (We are one):


«Եվրատեսիլ» 58-րդ երգի միջազգային մրցույթը կայանալու է Շվեդիայի Մալմո քաղաքում:

Placeholder
«Եվրատեսիլ-2013». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 16-ին