Կակա. «Միլան» վերադառնալու համար պատրաստ եմ ամեն ինչի»
Աշխարհում
14:17 17/01/2013

Կակա. «Միլան» վերադառնալու համար պատրաստ եմ ամեն ինչի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի ապագան շարունակում է մշուշոտ երևալ: Պարզ է, որ «Արքայական ակումբում» բրազիլացին այլևս չի ցուցադրում այն խաղը, որը սովոր են տեսնել երկրպագուները: Երևի թե գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Կական քիչ է ստանում խաղային ժամանակ: Մի քանի ամիս առաջ «Միլանը» ցանկություն էր հայտնել վերադարձնել իր կիսապաշտպանին, սակայն իտալական ակումբի ֆինանսական ճգնաժամը թույլ չի տալիս առատորեն վարձատրել ֆուտբոլիստներին:

Այնուամենայնիվ, «Ռեալը» պարաստ էրբաց թողնել Կակային` անգամ վարձավճարով հանդես գալու տարբերակով, ինչին դեմ էր ի սկզբանե:Ինչպես երևում է, բրազիլացին ևս հոգնել է ստեղծված իրավիճակից և ցանկանում է որքան հնարավոր է շուտ միանալ իր նախկին թիմին:«Այո, ներկա պահին «Արքայական ակումբում» ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում: «Միլան» վերադառնալու համար պատրաստ եմ ամեն ինչի»,- նշել է Կական:

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին, սակայն, հայտարարել է, որ թեև իրենք նույնպես ուզում են Կակային տեսնել իրենց շարքերում, սակայն ներկա պահին դա պարզապես անհնար է:

«Ներկա պահին «Միլանը» չի կարող ձեռք բերել Կակային: Գլխավոր խնդիրը` նրա աշխատավարձն է: Մենք չունենք նման փողեր»,- հայտարարել է Գալիանին:
Հիշեցնենք, որ «Ռեալում» բրազիլացին ստանում է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ:

Placeholder
Կակա. «Միլան» վերադառնալու համար պատրաստ եմ ամեն ինչի»