Էթիկայի հանձնաժողովը կլսի պատգամավորներին, նաև ԲՀԿ-ական Մ.Մելքումյանին (Տեսանյութ)
Քաղաքական
13:48 17/01/2013

Էթիկայի հանձնաժողովը կլսի պատգամավորներին, նաև ԲՀԿ-ական Մ.Մելքումյանին (Տեսանյութ)

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կհրավիրի չորս նիստ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների վերաբերյալ աշխատակարգային որոշումներ են կայացվել ու ժամանակացույց հստակեցվել.

«Հաջորդ շաբաթվա ընթացքում մի քանի նիստ է հրավիրվել վարույթում գտնվող դիմումների ընթացքն ապահովելու համար: Առաջիկա նիստերը հրավիրվելու են այն նպատակով, որպեսզի պատգամավորները, որոնց վերաբերում են վարույթները, հրավիրվեն ու լսենք նրանց կարծիքը»,- հայտնեց Ն.Փաշինյանը:

Հիշեցնենք, Էթիկայի հանձնաժողովի վարույթում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ  «Ռազմավարական մշակումներ կենտրոն» հկ-ից ստացված դիմումը:

Ամենածավալուն հարցը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումն է, որը վերաբերում է ԱԺ արտահերթ նիստի տապալմանը: Սրա հետ կապված, նշեց Ն.Փաշինյանը, որ հանձնաժողովը պետք է լուրջ աշխատի, որպեսզի օրենքով սահմանված ժամկետում տեղավորվի:

Նախորդիվ`  Նամակ` ԱԺ Էթիկայի հանձնաժողովին. Քննության առնել Մ. Մելքումյանի ձեռնարկատիրական գործունեության փաստը 

Պատգամավոր Միքայել Մելքումյանի «գործով» Էթիկայի հանձնաժողովում սկսել են փաստեր հավաքել

Placeholder
Էթիկայի հանձնաժողովը կլսի պատգամավորներին, նաև ԲՀԿ-ական Մ.Մելքումյանին (Տեսանյութ)