Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում երեք հիմնական կուսակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ) չմասնակցելը կարող է ունեցել է մարտավարական ու ռազմավարական նպատակներ: Այդ մասին այսօր խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարեց նախընտրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ պատվիրակության անդամ Ստեֆան Շենաքը (S. Schennach):
«Մեր պատվիրակության համար շատ կարևոր էր, որ լսել նրանցից, որ այդ քաղաքական երեք կուսակցությունները իրենց ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում, քանի որ ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքներից է», -հավելեց Ավստրիան ներկայացնող ԵԽԽՎ պատվիրակը` նկատելով, որ իրենք փորձել են հայ քաղաքական գործիչներին փոխանցել միտքը, որ բոյկոտը տարբերակ չէ:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ կնշանակեր բոյկոտը եթե Հայաստանի քաղաքական ուժերը դիմեին այդ քայլին, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Քերեն Ուոլդսեթը (K. Woldseth) հարցին հստակ պատասխան չտվեց. «Մենք նախընտրական այցով ենք եկել: Ընտրություններից հետո էլ կլինի զեկույց և կլինի մամլո ասուլիս. այդ ժամանակ կկարողանանք ասել, թե ինչ է տեղի ունեցել: Այս անգամ այստեղ էինք, որ տեղեկանանք ու լսենք»:
Նախորդող հրապարակում. ԵԽԽՎ. Ընտրություններին հիմնական կուսակցությունների չմասնակցելը ցավալի իրավիճակ է առաջացրել Հայաստանում